ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Օպերային թատրոնի արտիստները՝ Գրոզնիի մրցույթ-փառատոնին

Օպերային թատրոնի արտիստները՝ Գրոզնիի մրցույթ-փառատոնին
29.10.2015 | 15:24

Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում կայացած Մահմուդ Էսամբաևի անվան պարարվեստի միջազգային 7-րդ մրցույթ-փառատոնում Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստներից կազմված խումբը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը:

Մրցույթ-փառատոնին մասնակցել են 7 երկրի և Ռուսաստանի Դաշնության 19 շրջանների 96 մասնակից։ Մեր երկիրը ներկայացնող օպերային թատրոնի բալետի 4 արտիստները (Վահագն Մարգարյան, Արթուր Գասոյան, Սամվել Սերոբյան և Պետրոս Սերոբյան) ցուցադրել են երեք ժամանակակից պարային համարներ՝ Ռուբեն Մուրադյանի խորեոգրաֆիայով «Տրիո-Բրավո», Արսեն Մեհրաբյանի՝ «Փակուղի», Հովհաննես Դիվանյանի՝ «Թմբուկներ» և մեկ հայկական ժողովրդական պար (բալետային խմբի ղեկավար` Բորիս Էմինյան):
Փառատոնի Գրան-պրիին արժանացել է Բելառուսը ներկայացնող պարային դուետը, առաջին հորիզոնականը զբաղեցրել է Չեչնիայի պարային խումբը, երրորդը՝ դարձյալ Բելառուսը:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 956

Մեկնաբանություններ